JOB DESCRIPTION
: 
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը փնտրում է Ծրագրի Համակարգող։
RESPONSIBILITIES
: 
- Համակարգել ծրագրի գործողությունները;
- Վերահսկել անձնակազմի գործունեությունը` ըստ իրենց պարտականությունների և աշխատանքային գրաֆիկի:
- Իրականացնել այցելություններ Ճամբարակ համայնք;
- Կապեր կհաստատել տեղական ինքնակառավարման մարմինների հետ;
- Պայմանավորվածություններ ձեռք բերել թիրախային բոլոր կառույցների հետ, մոբիլիզացնել համայնքը;
- Պատասխանատու լինել ժամանակին կատարված աշխատանքի համար;
- Տրամադրել ծրագրային հաշվետվություններ։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ծրագրերի համակարգման, կառավարման կամ հարակից ոլորտներում;
- Անգլերենի իմացություն (առնվազն B2 մակարդակ);
- Խոցելի խմբերի հետ շփվելու և աշխատելու ունակություններ;
- Ծրագրի շահագրգիռ կողմերի հետ համագործակցելու, թիմում աշխատելու հմտություններ;
- Պատասխանատվության զգացում:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV)
[email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2024թ. դեկտեմբերի 31-ը (երկարաձգված ժամկետ)՝ վերնագրում նշելով «Ծրագրի համակարգող» անվանումը: Ժամկետից ուշ ստացված հայտերը չեն դիտարկվի:
Նախնական ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ABOUT COMPANY
: 
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը Գեղարքունիքի մարզի առաջատար հասարակական կազմակերպություններից է։ Հիմնադրվելով 2000 թ–ին՝ այն գործունեություն է իրականացնում կրթական, հումանիտար, սոցիալական, առողջապահության, բնապահպանության և համայնքային զարգացման ոլորտներում՝ կարևորելով բնակչության անմիջական ներգրավվածությունը տարբեր խնդիրների լուծման գործընթացում: Կազմակերպության առաքելությունն է նպաստել համայնքների զարգացման գործում բնակչության մասնակցային վարքի ձևավորմանը և այդ միջոցով համայնքների կրթական, տնտեսական, սոցիալական, մշակութային խնդիրների արդյունավետ լուծմանը` հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերին: 2021 թվականից կազմակերպությունը հիմնել է մեծահասակների կրթության կենտրոն, որը տարեկան կրթական ծառայություններ է մատուցում 300-ից ավել շահառուի: 2020 թվականից կազմակերպությունը հանդիսանում է բռնության ենթարկված կանանց աջակցման կենտրոն Գեղարքունիքի մարզում։ Կենտրոնում աշխատում են երկար տարիների փորձ ունեցող հոգեբան և սոցիալական աշխատողներ։ Կովիդ -19 համավարակի և 2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ կազմակերպությունն աջակցություն է տրամադրել միայնակ ծերերին և Արցախից տեղահանված անձանց։ ՀԿ-ն 2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս և Ճամբարակ խոշորացված համայնքներում բնակվող անձանց տրամադրել է խոշոր հումանիտար աջակցություն սննդի, կենցաղային իրերի, սարքավորումների տեսքով։ Կազմակերպությունն ունի իր սեփական շենքը, որում առանձնացված են միջոցառումների, դասընթացների և ամենօրյա աշխատանքի համար նախատեսված սենյակներ, գույք և տեխնիկա։