JOB DESCRIPTION
: 
Evoca-ն փնտրում է Խնդրահարույց ակտիվների մասնագետի, ով պատասխանատու է լինելու ժամկետանց հաճախորդներին հեռախոսազանգերի իրականացման, հաճախորդների՝ վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված այլ միջոցառումների համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք
Evoca-ն ձգտում է ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն;
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ;
- տոնական և տարեվերջյան բոնուսներ;
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ;
- վճարվող հանգստյան օրեր;
- սպորտ փաթեթ;
- անգլերեն լեզվի դասընթացներ;
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
RESPONSIBILITIES
: 
- Խնդրահարույց հաճախորդների տվյալների բազաների հավաքագրում և վարում;
- Վարկային պարտավորությունների կատարման նպատակով հաճախորդների հետ կապի հաստատում և բանակցում;
- Հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանում և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում;
- Անմիջական ղեկավարի կողմից այլ առաջադրանքների կատարում։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձարագույն կրթուրթյուն;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում;
- Հաղորդակցման և բանակցության գերազանց հմտություններ;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում;
- Արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն;
- Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
APPLICATION PROCEDURES
: 
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV)
[email protected] էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Խնդրահարույց Ակտիվների Մասնագետ»:
Այլ մանրամասներ՝
Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ 01.11.24թ.
Աշխատանքային պայմանագրի տեսակը՝ մշտական աշխատանք
Աշխատանքը՝ լրիվ դրույքով
Վայրը՝ Երևան, Գլխամասային գրասենյակ
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.