ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Evoca-ն փնտրում է Պայմանագրային ապահովման բաժնի գլխավոր մասնագետի, ով պատասխանատու է լինելու պայմանագրերի մշակման, կազմման, ստուգման և վերանայման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք
Evoca-ն ձգտում է ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն;
- տոնական և տարեվերջյան բոնուսներ;
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ;
- վճարվող հանգստյան օրեր;
- սպորտ փաթեթ;
- անգլերեն լեզվի դասընթացներ;
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
ОБЯЗАННОСТИ
: 
- Բանկի օգտին գրավադրվող գույքի հանդեպ առկա իրավունքները հավաստող փաստաթղթերի իրավաչափության և օրինականության ստուգում, եզրակացության տրամադրում;
- Բանկի գործունեության ընթացքում կիրառվող պայմանագրերի օրինակելի ձևերի մշակում, մատուցվող ծառայությունների հրապարակային պայմանների (օֆերտաների, համալիր բանկային ծառայությունների մատուցման պայմանների), հայտ-պայմանագրերի պարբերաբար վերանայում և ՀՀ օրենսդրության փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտ փոփոխությունների իրականացնում;
- Վարկային գործառնություններ իրականացնելու համար անհրաժեշտ պայմանագրերի օրինակելի ձևերի մշակում;
- Բանկի և կոնտրագենտների միջև կնքվելիք պայմանագրերի մշակում, կազմում և ստուգում;
- Բանկի անունից հանդես գալու լիազորագրերի կազմում, դրանց գործողության ժամկետներին հետևում և անհրաժեշտության դեպքում դրանց գործողության ժամկետի երկարացում;
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Բանկի կանոնադրության խմբագրում, հավաքագրում և նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ԿԲ ներկայացնում;
- Բանկի կողմից ծառայությունների պատվիրակման նպատակով ԿԲ նախնական համաձայնությունը ստանալու համար պահանջվող փաստաթղթերի փաթեթի հավաքագրում և ԿԲ ներկայացում;
- Պայմանագրերի դրույթների պարզաբանման կամ փոփոխության վերաբերյալ հաճախորդների դիմումներին պատասխանում։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ իրավաբանական կամ պայմանագրային ոլորտում, որից առնվազն 1 տարին՝ բանկայինում;
- ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի իմացություն;
- ՀՀ ԿԲ նորմատիվ իրավական ակտերի իմացություն;
- Ֆինանսական համակարգի գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն;
- Առաջնահերթություններ սահմանելու և արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն;
- Կազմակերպչական և ղեկավարման զարգացած հմտություններ;
- Նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում;
- Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
.
Ինչպե՞ս դիմել
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV)
[email protected] էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Պայմանագրային ապահովման բաժնի գլխավոր մասնագետ»:
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!