company icon
"Martunu Women's Community Council" ООО

"Martunu Women's Community Council" ООО

О нас:

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը Գեղարքունիքի մարզի առաջատար հասարակական կազմակերպություններից է։ Հիմնադրվելով 2000 թ–ին՝ այն գործունեություն է իրականացնում կրթական, հումանիտար, սոցիալական, առողջապահության, բնապահպանության և համայնքային զարգացման ոլորտներում՝ կարևորելով բնակչության անմիջական ներգրավվածությունը տարբեր խնդիրների լուծման գործընթացում: Կազմակերպության առաքելությունն է նպաստել համայնքների զարգացման գործում բնակչության մասնակցային վարքի ձևավորմանը և այդ միջոցով համայնքների կրթական, տնտեսական, սոցիալական, մշակութային խնդիրների արդյունավետ լուծմանը` հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերին: 2021 թվականից կազմակերպությունը հիմնել է մեծահասակների կրթության կենտրոն, որը տարեկան կրթական ծառայություններ է մատուցում 300-ից ավել շահառուի: 2020 թվականից կազմակերպությունը հանդիսանում է բռնության ենթարկված կանանց աջակցման կենտրոն Գեղարքունիքի մարզում։ Կենտրոնում աշխատում են երկար տարիների փորձ ունեցող հոգեբան և սոցիալական աշխատողներ։  Կովիդ -19 համավարակի և 2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ կազմակերպությունն աջակցություն է տրամադրել միայնակ ծերերին և Արցախից տեղահանված անձանց։ ՀԿ-ն 2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս և Ճամբարակ խոշորացված համայնքներում բնակվող անձանց տրամադրել է խոշոր հումանիտար աջակցություն սննդի, կենցաղային իրերի, սարքավորումների տեսքով։ Կազմակերպությունն ունի իր սեփական շենքը, որում առանձնացված են միջոցառումների, դասընթացների և ամենօրյա աշխատանքի համար նախատեսված սենյակներ, գույք և տեխնիկա։

"Martunu Women's Community Council" ООО