ԴՐՈւՅՔ
: 
Ամբողջ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Էկո Բիլդինգ շինարարական ընկերությունն աշխատանքի է հրավիրում տնօրենի օգնականի գրասենյակային աշխատանքի համար։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Ապահովել փաստաթղթերի ստեղծման և փաստաթղթաշրջանառության կազմակերպման աշխատանքները;
- Վարել ստացվող և ուղարկվող թղթակցության հաշվառում, համակարգել և պահպանել ընթացիկ արխիվի փաստաթղթերը;
- Պատրաստել ղեկավարի աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթերը, ներկայացնել ստորագրության;
- Իրականացնել գործուղումներին և աշխատանքային այցերին առնչվող կազմակերպական աշխատանքներ;
- Կատարել թարգմանություններ, պատասխանել տեղեկատվական հարցումներին, պատշաճ իրականացնել փաստաթղթավորման և այլն;
- Պլանավորել հանդիպումներ, շրջանառել նիստերի օրակարգերը, նյութերը և արձանագրությունները;
- Նախագծել նիստերի և հանդիպումների օրակարգերը,տրամադրել նյութեր շահագրգիռ անձանց/ ստորաբաժանումներին;
- Հսկել տնօրենի տված հանձնարարականների պարտաճանաչ կատարումը;
- Անհրաժեշտության դեպքում կատարել այլ պարտականություններ և առաջադրանքներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Internet, Microsoft Office (Word, Excel) ծրագրերի գերազանց իմացություն;
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի լավ իմացություն;
- Կազմակերպական հմտություններ;
- Արագ կողմնորոշվելու և պատասխանատվության բարձր զգացում;
- Հաղորդակցության հմտություններ, թիմում աշխատելու կարողություն;
- Առաջադրանքների ճշգրիտ և ժամանակին կատարելու ունակություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Համապատասխան թեկնածուները ինքնակենսագրականները կարող են ուղարկել *************@****.** էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Տնօրենի Օգնական»:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
350,000 ՀՀ դրամ