JOB DESCRIPTION
: 
KRKA դեղագործական գործարանը փնտրում է աշխատակից բժշկական ներկայացուցչի թափուր հաստիքի համար։
Բժշկական ներկայացուցիչը պատասխանատու է դեղամիջոցները բժշկական հաստատություններին, բժիշկներին և դեղագետներին ներկայացնելու, նոր հաճախորդների ներգրավման և հաճախորդների բազա ստեղծելու համար։
RESPONSIBILITIES
: 
- Խթանել ընկերության արտադրանքի վաճառքը;
- Կատարել այցելություններ բժշկական հաստատություններ և դեղատներ դեղամիջոցների մասին գիտական տեղեկատվություն հաղորդելու նպատակով, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում (Սյունիքի մարզ, Գեղարքունիքի մարզ);
- Կազմակերպել պրեզենտացիաներ, կլոր-սեղան քննարկումներ և մասնակցել գիտաժողովներին;
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն բժշկության ոլորտում;
- Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
- Ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Թիմում աշխատելու ունակություն, պատասխանատվության բարձր զգացում;
- Ճկունություն և սահմանափակ ժամանակահատվածում արդյունավետ աշխատելու ունակություն;
- Համակարչային գիտելիքներ՝ MS Office (Excel, Word, PowerPoint, Outlook) ծրագրերի իմացություն;
- Վարորդական իրավունքի առկայությունը պարտադիր է (մեխանիկական):
APPLICATION PROCEDURES
: 
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին`
[email protected]
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.